Իսրայելի հարվածը «կաթվածահար» է արել Իրանի՝ հրթիռներ արտադրելու հնարավորությունները. ԶԼՄ
Ամերիկյան Axios պորտալը, վկայակոչելով իր աղբյուրներին, պնդում է, որ շաբաթ օրը Իսրայելի հարվածը կաթվածահար է արել Իրանում բալիստիկ հրթիռների արտադրությունը։
«Իսրայելի պատասխան հարվածը Իրանին խափանել է բալիստիկ հրթիռների ծրագրի կարևոր բաղադրիչը։ Իսրայելը հարվածել է 12 «մոլորակային խառնիչների », որոնք օգտագործվում էին հեռահար բալիստիկ հրթիռների համար պինդ հրթիռային վառելիք արտադրելու մեջ և որոնք էլ իրենց հերթին Իրանի հրթիռային զինանոցի մեծ մասն են կազմում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պորտալի թղթակիցների խոսքով՝ վնասված օբյեկտները «չափազանց բարդ սարքավորումներ են», որոնք Իրանը չի արտադրում, բայց իբր պատվիրում է արտասահմանից, և դրանց վերականգնումը կարող է տևել առնվազն մեկ տարի։ Միաժամանակ, աղբյուրները նշում են, որ Իրանը դեռևս հրթիռների տպավորիչ պաշարներ ունի։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հաստատում է պորտալի զրուցակիցների խոսքերը՝ ասելով, որ հարվածը «կաթվածահար է արել» Իրանի հրթիռների արտադրության հնարավորությունները։
Նշենք, որ շաբաթ գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին՝ որպես պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին: CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի հարվածից ավերվել է Լիբանանի երկու խոշոր շրջանները միացնող կամուրջը
Իսրայելի կործանիչները հարվածել են Ջեբել Աքրում լեռնային շրջանի կամրջին, որը միացնում էր Սիրիային սահմանակից Լիբանանի հյո...
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային
Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել սիրիական Հոմս քաղաքի արվարձաններին, հայտնել է Middle East Observer-ը։ Իսրայելակա...
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի խմբի ղեկավարի ոչնչացման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱՔ) հետ համատեղ ոչնչացրել է պաղես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր չինական բանակի զորավարժություններից
Չինաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել իր բանակի զորավարժություններից և նշել իրենց կարգախոսը՝&nb...