ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կասկած ունեմ, որ Երվանդ Քոչարի հայտնի դիմանկարը կեղծ է. Ռուբեն Քոչար
Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ տեղեկացրել է, որ Երվանդ Քոչարի թանգարանին 21 գործ է հանձնվել, մի մասը չկա, մեկ տարի է՝ բացատրություն էլ չկա: Քոչարի նկարների անհետացման գործն, ըստ, փաստաբանի 8 ամիս է` գտնվում է ՔԿ-ում, ոչինչ չի արվել:
Ռուբեն Քոչարը, կասկածներ ունի, որ քանդակագործի հայտնի դիմանկարը, որը գտնվում է պատկերասրահում, կեղծ է:
«Դիմանկարն իր ներքևում ունի փայտե գիծ, որը նկարված է Քոչարի կողմից: Հայրս մի անգամ ինձ ցույց տվեց, որը իմ մեջ տպավորվել է, այդ փայտն ունի մեխերի տեղ, որը նկարված է, անցք չէ: Նա ինձ ասաց, որ եթե Հայաստանում գտնեք մեկին, որ կարող է այսպիսի մեխի անցք նկարել, ես իմ վիզը կկտրեմ: Դա տպավորվել է մինչև այսօր: Այդ նկարի վրա այսօր բացակայում է փայտը և մեխի տեղերը: Հիմա, եթե նկարի շրջանակը փոքր են արել ու այդ հատվածը փակել է, բայց դա էլ մի ուրիշ պատմություն է: Քոչարը դա նկարել է, հպարտանում էր, որ այպիսի բան ոչ ոք չի կարող նկարել, այսօր փակ է դա»,- ասել է նա:
Նա նշեց, որ այլ կասկածներ ևս ունի:
«Ես կասկածում եմ, որ Երվանդ Քոչարի թանգարանի գործերի ինչ-որ մաս օրիգինալ են: Դրա համար պետությունից փորձաքննություն եմ խնդրում, որովհետև դա պետությանն է: Պետության ներկայացուցիչները, հակառակը, որևէ արձագանք չեն տալիս, ասում են՝ քեզ հետ խոսելու ոչինչ չունեմ: Այսքան ամիսներ նախարարի կողմից բացի ֆշշոցից ու թարս հայացքից, ուրիշ բան չեմ նկատել: Չի հարցնում ինչի մասին է խոսքը, ըստ երևույթին գիտի, դրա համար չի հարցնում»,- հայտնել է նա:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժաննա Անդրեասյանը` Երվանդ Քոչարի թանգարանից կտավների անհետացման մասին
«Քոչար» մշակութային հիմնադրամն այսօր հայտնել է, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի՝ մոտ կես միլիոն դոլար ընդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթիկիում շների սպանդ իրականցնողը ներկայացել է բաժին. մանրամասներ
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոբուսի վարորդը մեքենան վարել է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով
Հարգելի՛ գործընկերներ, երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց վճարելու չի թույլատրվի օգտվել հասրակական տրանսպորտից
Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղևորից 578 հազար 22-ը օգտվել է տոմսային համակարգից: Նախորդ...