Մեր ադրբեջանցի եղբայրները կորոշեն. Թուրքիայի տրանսպորտի նախարար
Թե որտեղով կանցնի «Զանգեզուրի» միջանցքը՝ հայկական, թե իրանական կողմով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն COP29-ում «Կայուն, թվային Միջին միջանցք և ոչ միայն» թեմայով քննարկման ժամանակ:
«Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացները ադրբեջանական կողմի հետ։ Հաջորդիվ այս միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա»,- ընդգծել է նախարարը:
Նախարարն ընդգծել է, որ Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ՝ Ադրբեջանի հետ Միջին միջանցքով բեռնափոխադրումների իրականացման համար:
«Թուրքիայում մենք ավարտել ենք մեր նախագիծը, անցկացրել ենք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է թուրք պաշտոնյան:
Ըստ Ուրալօղլուի՝ Թուրքիան գտնվում է տրանսպորտային միջանցքների կենտրոնում և առանցքային դեր է խաղում միջմայրցամաքային միջանցքների արդյունավետ օգտագործման գործում։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը կայացրեց վճիռ լրտես` Սարգիս Գալստյանի նկատմամբ
Արցախի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը, որը տեղափոխվել է Հայաստան, այնուհետեւ մեղադրվել է լրտեսության մեջ, մեղավոր է ճա...
«Հեշտ գործընթաց չէ». Կոպիրկին
Ռուսաստանը կարծում է, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այ...
Փաշինյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ ան...
Թեժ վեճ` Հովիկ Աղազարյանի և Սասուն Միքայելյանի միջև. մանրամասներ. «Հրպարակ»
Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջև։ Այս մասին հայտ...