Որքան գումար է նախատեսված Երևանի ամանորյա ձևավորման համար
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մի քանի ցուցանիշ է հրապարակել ամանորյա ձևավորման հետ կապված` նշելով, որ 2022-23թթ ծախսվել է 590 մլն 999 հազար դրամ:
«Սա այն տարին էր, երբ շատ գումար ներդրեցինք, սարքավորումներ ձեռք բերեցինք, որոնք արդեն երրորդ տարին է՝ օգտագործում ենք»,- ասել է նա։
2023-24թթ ծախսվել է 626 մլն 926 հազար դրամ. «Անցած տարի էլ ձեռք ենք բերել Սուրբ ծննդյան տոնավաճառի տնակները, որ անցյալ տարի էլ ենք օգտագործել, այս տարի էլ ենք օգտագործում»,- նշել է նա։
Գրիգորյանը ասել է, որ այս տարի ավելի քիչ գումար է նախատեսված ծախսել, քան նախորդ տարի. «Այս տարի ծախսելու ենք 549 մլն 706 հազար դրամ»։
«Ես համոզված եմ՝ եթե ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովել, եթե ուզում ենք՝ երևանցիներն նոր տոնակատարություն ունենալ, պետք է ամեն տարի ոչ թե բյուջետային առումով ավելի ծախսել, այլ՝ շարունակենք թեկուզ նույն գումարը ծախսելով, ավելի ընդլայնենք շրջանակը»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։
«Մենք հիմա 18 մլն դրամ ենք ծախսում, որոշ խաղալիքներ ենք ձեռք բերելու, որ տոնածառի տեսքը ապահովենք։ Նախորդ տարի մի հատված կար, որ լայն հանրությունը չէր նկատել, ես նկատել եմ՝ ճյուղերը նոսրացել էին»,- ասել է Գրիգորյանը:
Ըստ Գրիգորյանի` հիմա 18 մլն դրամով այդ հարցը կլուծեն. «Բայց եկող տարի ամբողջությամբ կթարմացնենք»։ Գրիգորյանը շեշտել է, որ նոր տոնածառ չենք գնելու, այլ օգտագործվելու է 2018թ. գնվածը։
Նմանատիպ հոդվածներ
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. ինչպես քաղաքացին կարող է կանչ գրնցել
Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացմ...
Երևանի մի քանի հատվածներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
«Հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակա...
Հզոր ցիկլոն է ներթափանցում. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
Հայտնի է` երբ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքները
Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այս մաս...