Պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը:
Ալիևը նշել է, որ ներկայումս կողմերի միջև շարունակվում են բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ. «Պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, լուրջ առաջընթաց կա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցում, իրականացվել է ոչ միայն սահմանազատում, այլև ավելի քան 12 կմ երկարությամբ սահմանագծի դեմարկացիա, և հանձնաժողովի վերջին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ գործընթացն առաջ մղելու վերաբերյալ»:
Միաժամանակ, Ալիևը հայտարարել է Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու կարևորության մասին:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կարևորությունը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...
Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում...
«Քաղաքացիները, որոնք տանը կունենան Արարատ լեռան նկարը, խնդիրներ կունենան». Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձել է կառավարության սկզբունքին, ըստ որի՝ բոլոր որոշումնե...
Ադրբեջանից և Հայաստանից մասնագետները համատեղ աշխատում են. ԱՄՆ դեսպան
Ադրբեջանից և Հայաստանից մի խումբ հիդրոլոգներ և ինժեներներ ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ աշխատում են տարածաշրջանի սահմանային...