Կիլիկիան ուր, ես՝ ուր, Կլիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ․ Աղազարյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն, անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթին, նշեց որ վերջինիս ելույթը էմոցիոնալ էր, բայց ինքը որոշ դրվագների հետ համաձայն չէ․
«Պարոն Ռուստամյան, երբ Դուք երիտասարդ էիք, մի լավ, զգացմունքային երգ կար՝ «Երթամ, հասնիմ զիմ Կիլիկիա»։ Այդ երգը որ լսում եք, ի՞նչ ասոցիացիաներ եք ունենում։ Օրինակ, երբ ես լսում էի պատանեկան տարիքում, լալիս էի, բայց երբ մի քիչ մեծացա, ուսումնասիրեցի, հասկացա, որ չպետք է Կիլիկիայի համար լամ, իզուր տեղը էներգիա ծախսեմ դրա վրա։ Կիլիկիան ուր, ես՝ ուր։ Կլիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ»,- ասաց Աղազարյանը՝ հավելելով, որ Վանն ու Կարսն են իր պատմական հայրենիքը։
«Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ։ Այն ժամանակ Ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերք թողեցին մեր հայրենիքը, գնացին՝ ուրիշ տեղ հայրենիք ստեղծեցին, բայց, փառք Աստծո, որ Դուք չեք թողնում հայրենիքը և պայքարում եք իշխանության գալու համար»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
Հայտնի է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Հաագայի դատարանի վճիռը
Արդարադատության միջազգային դատարանը՝ Նավաֆ Սալամի նախագահությամբ, մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներ...
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...