Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակությունից ինչ-որ կազմակերպություններ միգուցե նման բան արած լինեն, թեև այդ մասին էլ ինձ որևէ տեղեկություն հայտնի չէ։ Եթե դա նկատի ունեն, ապա ՀՀ–ն ազատ, ժողովրդավար երկիր է, և ՀՀ կառավարությունը ոչ ցանկություն ունի, ոչ էլ լծակներ` ուղղորդելու կամ կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ Հայաստանը գրանցվել է Բաքվում COP-29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն հայկական պատվիրակությունը ներկայացված չէ միջոցառմանը։ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP–29 գագաթնաժողովը անցկացվում է Բաքվում նոյեմբերի 11–24–ը։ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը որպես բարի կամքի քայլ իր աջակցությունը հայտնեց այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանեց իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունը հայտնեց Արևելյան Եվրոպայի խմբի COP-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել․ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասել...
Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաներ և մեկ անձ կալանավորվել են
Երեկ ձերբակալված Կենտրոնի թաղապետարանի 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հակակոռուպց...