Հայտնի է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Հաագայի դատարանի վճիռը
Արդարադատության միջազգային դատարանը՝ Նավաֆ Սալամի նախագահությամբ, մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական երկու առարկությունները։
Դատարանը գտել է, որ Հայաստանն իրական ջանքեր է գործադրել՝ քննարկման մեջ մտնելու Ադրբեջանի հետ՝ վեճի լուծման նպատակ ունենալով, բանակցությունները դարձել են անպտուղ, երբ ՀՀ-ն դիմում է ներկայացրել դատարան։ Ադրբեջանի մյուս առարկություններից մեկը վերաբերում էր դատարանի իրավազորությանը։ Դատարանը գտել է, որ սպանության, խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի գործողությունները, կամայական ազատազրկումը և հարկադիր անհետացման գործողությունները, որոնք կատարվել են տուժողների ազգային, էթնիկ ծագման հիմքով, կարող են համարվել ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների խախտումներ՝ անգամ զինված հակամարտության ժամանակ։
Հիշեցնենք, որ 2021թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջինիս կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ 2023թ. ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրել է Դատարանի իրավազորության վերաբերյալ իր նախնական առարկությունները, ինչի արդյունքում Դատարանի կանոնների համաձայն գործի ըստ էության քննությունը կասեցվել է մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի վճռի կայացումը։ 2023թ. օգոստոսի 21-ին՝ Դատարանի կողմից սահմանված ժամկետում, Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը։ 2024թ. ապրիլի 15-19 կայացել են Դատարանի իրավազորության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ հրապարակային լսումները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
Ովքեր են բերման ենթարկվել Կենտրոնի թաղապետարանից
Երևանի Կենտրոն վարչական շրջանում կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք...
Կենտրոնի ղեկավարը՝ աշխատակազմում ձերբակալությունների մասին
Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ս...
Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաներ և մեկ անձ կալանավորվել են
Երեկ ձերբակալված Կենտրոնի թաղապետարանի 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հակակոռուպց...