Սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել. Պապիկյան
Զորակոչը շարունակում է մնալ մեր երկրի, պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը, ու մենք սրա մասին պիտի բարձրաձայն խոսենք: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մի երևույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի զինված ուժերում չծառայի:
Ես կարծում եմ՝ պիտի որոշակի լյուստրացիայի ենթարկենք՝ այս հանգամանքից ելնելով, մեր շրջապատին, ու առաջին հերթին նաև դիմել եմ ՀՀ վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանին քաղաքացիությունից: Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել, բայց պիտի մենք բարոյական հենքի վրա ինքներս մեզ հետ առերեսվենք, ու այս՝ ինձ համար բավականին վատ տենդենցի դեմը վերջապես առնենք:
Նոր չէ այս երևույթը: Չգիտեմ՝ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...
Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում...
«Քաղաքացիները, որոնք տանը կունենան Արարատ լեռան նկարը, խնդիրներ կունենան». Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձել է կառավարության սկզբունքին, ըստ որի՝ բոլոր որոշումնե...
ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավարը եղել է Արցախում. մանրամասներ
ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավար Թուլսի Գաբարդը, որի թեկնածությունն առաջարկել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը,...