Հաջիևը հայտնել է` երբ Երևանը և Բաքուն կվերադառնան խաղաղության պայմանագրի քննարկմանը
Բաքուն և Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը, ՏԱՍՍ-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Այս պահին Ադրբեջանի օրակարգում հիմնական թեմատիկան COP-29-ն է», - ասել է նա՝ նշելով, թե դեկտեմբերից սկսած, նոր գործընթաց կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները քննարկելու և շարունակելու վերաբերյալ։
Հաջիևի խոսքով՝ փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան․ «Ուստի փորձագետների մակարդակով քննարկումները և բանակցությունները շարունակվում են։ Հայկական կողմը ժամանակին չպատասխանեց խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին։ Գործընթացն ուշացել է։ Դեկտեմբերից սկսած արդեն նոր գործընթաց կլինի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...
«Քաղաքացիները, որոնք տանը կունենան Արարատ լեռան նկարը, խնդիրներ կունենան». Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձել է կառավարության սկզբունքին, ըստ որի՝ բոլոր որոշումնե...
Ադրբեջանից և Հայաստանից մասնագետները համատեղ աշխատում են. ԱՄՆ դեսպան
Ադրբեջանից և Հայաստանից մի խումբ հիդրոլոգներ և ինժեներներ ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ աշխատում են տարածաշրջանի սահմանային...
Սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել. Պապիկյան
Զորակոչը շարունակում է մնալ մեր երկրի, պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը, ու մենք սրա մասին պիտի բարձրաձայն խ...