Գյումրին անտերության է մատնվել, աշխատավարձ չեն ստանում. Ալեքսանյան
Միանշանակ քաղաքի վիճակը մեզ շատ է անհանգստացնում, ու խստորեն դատապարտելի է «Բալասանյան» դաշինքի կողմից նման վարքագիծը, որ քաղաքը մատնել են անտերության, որ դրա պատճառով քաղաքային աշխատողները աշխատավարձ չեն ստանում, փաստացի քաղաքը աղբի մեջ քիչ է մնում՝ կորի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Այդ ամեն ինչը մեզ համար խստորեն դատապարտելի է: Ինչ վերաբերում է ՔՊ-ին, ապա ՔՊ-ն հրաժարվել է կոալիցիայի իր մասից, բայց ՔՊ-ն մանդատները վայր չի դրել, ճգնաժամ չի առաջացրել, պազրապես սկսել է աշխատել՝ որպես ընդդիմադիր»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է իշխանության կողմից ճնշումների մասին խոսակցություններին, Ալեքսանյանը նկատեց. «Եթե իշխանությունը որոշեր ճնշել ավագանու մեծամասնություն չկազմող խմբակցություններից մեկին, ապա կճնշեր այնպես, որ այդ խմբակցությունից մի քանի հոգի կընտրեին ՔՊ խմբակցության թեկնածուին»:
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ ավագանիում «Բալասանյան դաշինքի» 14 անդամները վայր են դրել մանդատները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
Հայտնի է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Հաագայի դատարանի վճիռը
Արդարադատության միջազգային դատարանը՝ Նավաֆ Սալամի նախագահությամբ, մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներ...
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...