Ինչ է անելու Թրամփը նոր նախագահական ժամկետի առաջին օրը
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը գտնվելու առաջին օրը մի շարք միջոցներ կձեռնարկի, որոնք ուղղված կլինեն ներգաղթի օրենսդրության ուժեղացմանը եւ միգրանտների ընդունման վերաբերյալ նախագահ Ջո Բայդենի հիմնական ծրագրերի դադարեցմանը: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուր:
«Ներգաղթի դաշնային սպաներին ավելի շատ ազատություն կտրվի առանց դատվածության մարդկանց ձերբակալելու, ԱՄՆ-Մեքսիկա սահման զորքեր տեղափոխելու և սահմանային պատի շինարարությունը վերսկսելու համար», - ասվում է նյութում:
Սպասվում է նաև, որ Թրամփը կդադարեցնի Բայդենի օրոք գործող մարդասիրական ծրագրերը, որոնք թույլ են տվել հարյուր հազարավոր միգրանտների օրինական ճանապարհով մուտք գործել ԱՄՆ վերջին տարիներին:
Reuters-ը գրում է, որ Թրամփը մտադիր է Ազգային գվարդիայի զորքեր ուղարկել սահման և անօրինական միգրացիայի հետ կապված արտակարգ դրություն հայտարարել, որպեսզի պատի կառուցման համար միջոցներ ձեռք բերի: Երկու աղբյուրների տվյալներով՝ առաջնահերթությունը կարող է տրվել Արիզոնա նահանգի այն հատվածին, որտեղ դեմոկրատ նահանգապետը դեմ է հանդես գալիս հակամիգրացիոն միջոցառումներին:
Դոնալդ Թրամփը, որն արդեն զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի պաշտոնը 2016 թվականի ընտրություններից հետո, հաղթել է նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում: Նա 19-րդ դարից ի վեր ԱՄՆ-ում առաջին քաղաքական գործիչն է, ում հաջողվել է 4 տարվա ընդմիջումից հետո վերադառնալ Սպիտակ տուն։
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը ելույթ է ունեցել կողմնակիցների առջև և հայտարարել, որ ընդունում է իր պարտությունը, իսկ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը խոսել է Թրամփի հետ և շնորհավորել նրան:
Նահանգների ընտրական քոլեջը դեկտեմբերի 17-ին պետք է քվեարկի թեկնածուների օգտին՝ ըստ ընտրողների կամքի, իսկ հունվարի 6-ին Կոնգրեսի նոր կազմը կհաստատի քվեարկության արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...
Հայտնի է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Հաագայի դատարանի վճիռը
Արդարադատության միջազգային դատարանը՝ Նավաֆ Սալամի նախագահությամբ, մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներ...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...
Ովքեր են բերման ենթարկվել Կենտրոնի թաղապետարանից
Երևանի Կենտրոն վարչական շրջանում կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք...