Հայտնի է, թե ում Թրամփը կարող է առաջադրել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրել պետքարտուղարի պաշտոնում, The New York Times-ին (NYT) հայտնում են աղբյուրները: 2021 թվականի հունվարից այս պաշտոնը զբաղեցնում է Էնթոնի Բլինքենը ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմում։
Թերթի զրուցակիցներն ընդգծել են, որ Թրամփը «դեռևս կարող է վերջին պահին փոխել իր միտքը»: Նշվում է, որ ամերիկացի ընտրված առաջնորդը Ռուբիոյին դիտարկում էր որպես փոխնախագահի հավանական թեկնածու մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը։
Մարկո Ռուբիոն ընտրվել է Սենատի անդամ և իրեն դրսևորել որպես Չինաստանի և Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչ, նշվում է հոդվածում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայից կոնգրեսական Մայք Ուոլցին կնշանակի ազգային անվտանգության հարցով իր օգնական։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Ռուսաստանը կոշտ միջոցնե՞ր կկիրառի. «Հրապարակ»
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն օրերս սկանդալային հայտարարություն հրապարակեց: «Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազ...