Թուրքիայի ակնկալիքները` Ամերիկայի Միացյալ Նահանգներից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայից Թուրքիա վերադարձի ճանապարհին հանդիպել է լրագրողների հետ։
Էրդողանը խոսել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններից՝ ամերիկյան նախագահական ընտրությունների արդյունքների համատեքստում, որոնց համաձայն՝ հաղթել է Դոնալդ Թրամփը։
«Որպես Թուրքիա մեր ակնկալիքները մեր դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներից հայտնի են։ Մասնավորապես մենք բախվել ենք Պաղեստինի խնդրին և ռուս-ուկրաինական ճգնաժամին, ինչպես նաև մր շարք այլ փորձությունների։ Թուրքիա-ԱՄՆ համագործակցությունը կարող է հաղթահարել սրանք»,-ասել է նա։
Բացի այդ, թուրք ղեկավարը հույս է հայտնել, որ Թրամփի կառավարությամբ կավարտվեն տարածաշրջանային և ամբողջ աշխարհի մակարդակով ընթացող պատերազմաներն ու ճգնաժամերը։
«Հարգարժան Թրամփի հետ միասին նախորդ նախագահության շրջանում ևս աշխատել ենք։ Եթե նույնիսկ երբեմն տարաձայնություններ լինեն՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի գործընկերության մոդելը քննարկման ենթակա չէ»,-եզրափակել է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Հայերը պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ. Ալիև
Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա...
Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարություն են արել
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մ...
Իրանի նախագահը Թրամփի հաղթանակի մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի համար նշանակություն չունի, թե ով է հաղթել ԱՄՆ-ում կայացած նախագ...