Պատերազմ հրահրողների ժամանակը լրացել է. Մասկ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը նոյեմբերի 6-ին մասնակցել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցին, որը տևել է 25 րոպե։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Նշվում է, որ Մասկը ասել է, որ շարունակելու է Ուկրաինային Starlink համակարգին հասանելիություն տրամադրել։
Ավելի ուշ Մասկը X-ում կանխատեսել է Ուկրաինայում ռազմական հակամարտության մոտալուտ ավարտը։
Նա մեկնաբանել է Newsweek-ի լուրերն այն մասին, որ Թրամփը նախատեսում է 800 մղոնանոց ապառազմականացված գոտի ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճակատային գծի երկայնքով, որտեղ կտեղակայվեն բրիտանական և եվրոպական զորքեր։
«Շուտով կվերջանան անիմաստ սպանությունները։ Ժամանակը պատերազմ հրահրողների և շահամոլների համար լրացել է»,- գրել է Մասկը:

Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ում սկսել են գնել բռնակալության և հակաուտոպիայի մասին գրքեր
Բռնակալության, ծայրահեղ աջ քաղաքականության և դիստոպիայի մասին գրքերի վաճառքը Միացյալ Նահանգներում աճել է ընտրություններո...
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...