Իսրայելի հարվածից սպանվել է «Հեզբոլլահի» ևս մեկ հրամանատար
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավարևելյան արվարձանին Սեյիդ Զեյնաբ իսրայելական ավիահարվածի ժամանակ սպանվել է իրանամետ «Հեզբոլլահի» հրամանատար Ալի Մուսա Դաքդուկը։ Այս մասին հայտնում է լիբանանյան Naharnet լրատվական պորտալը։
Նշվում է, որ Դաքդուկը պատասխանատու էր Սիրիայում Իսրայելի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Նա գործողությունները համակարգել է «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժմանը պատկանող զինված շիայական խմբավորումների հետ։
Նրա հրամանատարությամբ իրականացվել է օկուպացված Գոլանի բարձունքների տարածքի գնդակոծում։
Ավելի վաղ արաբական պաշտպանության նախարարության աղբյուրը SANA գործակալությանը հայտնել էր, որ Իսրայելը տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Մոսկվայի ժամանակով 19:00-ին) հարձակվել է Դամասկոսի հարավարևելյան ծայրամասերի վրա, հրթիռներ են արձակվել գրավյալ Գոլանի բարձունքներից։ Այս տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, իսկ 20-ը՝ վիրավորվել, ավելի ուշ Sham FM ռադիոկայանը, վկայակոչելով Դամասկոսի բժշկական աղբյուրները, հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 9-ի։
Նմանատիպ հոդվածներ
Հութիները հարվածել են «Աբրահամ Լինքոլն» ավիակրին
Եմենի հութիները հայտարարել են, որ Արաբական ծովում հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են ԱՄՆ ՌԾՈՒ «Աբրահամ Լին...
ՑԱԽԱԼ–ը բուլդոզերով փլուզել է Լիբանանում ՄԱԿ–ի խաղաղապահների հենակետի մի մասը
Իսրայելի բանակը բուլդոզերով փլուզել է Լիբանանի սահմանային Ռաս ան-Նակուրա բնակավայրում գտնվող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հե...
«Հեզբոլլահը» հարվածել է իսրայելական ավիաբազային
«Հեզբոլլահի» շիա աշխարհազորայինների ջոկատները ճշգրիտ հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի Թել Նոֆ...
Իսրայելը հարվածում է Գազայում փախստականների ճամբարներին
Իսրայելական բանակը հարձակվում է Գազայի հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարներին և հումանիտար գոտիներին։ Այս...