Աշխատավայրում թմրամիջոցներ են հայտնաբերվել. ՔԿ
Երևանի 40-ամյա բնակչի աշխատավայրում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են հայտնաբերվել և պարզվել է, որ վերջինս նպատակ ունի դրանք իրացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 40-ամյա քաղաքացին աշխատում է Արարատի մարզի հյուրանոց–ռեստորաններից մեկում, իսկ թմրամիջոցները ձեռք է բերել Իրանի` դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացուց։
«Քրեական վարույթի շրջանակներում 2024թ–ի նոյեմբերի 5-ին ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է այդ նույն հյուրանոց-ռեստորանում որպես մատուցող աշխատող անձը, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր, ըստ իր հայտարարության, «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Հետագայում պարզվել է, որ թմրամիջոցի նմանվող 2,42 գրամ քաշով զանգվածը մեթամֆետամին է, որը ձեռք է բերել 40-ամյա տղամարդուց»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Երևանի 40-ամյա բնակչի աշխատավայրում հայտնաբերվել է 772գ մարիխուանա, 559գ հաշիշ և 274գ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ՝ փաթեթավորված վիճակում, ինչպես նաև բազմաթիվ զիպ փականներ, կշեռքներ։
Նշանակվել է համապատասխան փորձաքննություն։
Բացի այդ, նշված անձի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր շուրջ 500 փաթեթ առանց ակցիզների, տեղական և արտերկրյա արտադրության տարբեր տեսակի ծխախոտների տուփեր։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40–ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու հիմքով և նրան մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Շրջիկ «պասպորտի սեղանը» ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում
«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում:ՆԳՆ Միգրացիայի...
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. ինչպես քաղաքացին կարող է կանչ գրնցել
Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացմ...
Արթիկում շների դաժան սպանդ է իրականացվել. ԱԺ նախագահի օգնական
Երեկ Արթիկում որոշների թույլտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել։ Օրը ցերեկով բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան...
Քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հանդեպ
ՆԳՆ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառ...