Շրջիկ «պասպորտի սեղանը» ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում

«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում:


ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով նոյեմբերի 11-ից 13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Արագածոտնի մարզի հետևյալ համայքներում՝


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 10։00-16։00 - Ծաղկահովիտ համայնք


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։00-16։00 - Ալագյազ համայնք։


Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։00-16։00-ն, Արագածոտնի մարզպետարանում հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ, որի ընթացքում կտրամադրվի խորհրդատվություն, կընդունվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումներ»:

Քաղաքականություն