Սպասելի չէր. Սրբուհի Գալյան
Սպասելի չէր, ես զբաղեցնում էի այլ պաշտոն, բայց առաջարկը ստանալուց հետո մտածել եմ ու տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին սպասելի՞ էր իր թեկնածության առաջադրումը, ապա` նշանակումը:
Հարցին՝ ՔՊ-ի մեղքի և պատասխանատվության բեռը, ձեր վրա էլ է ընկնելու, պատրա՞ստ եք դրան, նա պատասխանեց. «Ես նախկինում այդ բեռը ստանձնած արդեն եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, այդ պատասխանատվության գիտակցումը նաև պայմանավորել է իմ համաձայնություն տալը»:
Նա նշեց, որ մտավախութուն չունի, որ ՔՊ-ի պատգամավորները մի օր էլ իր դեմ ստորագրահավաք կսկսեն: «Գործադիր մարմնում աշխատող մարդու գործը պետք է լինի գործ անելը և մտահոգություններ ունենալ. կարծում եմ տեղին չէ»,- ասաց Գալյանը:
Նրա խոսքով՝ արդարադատության նախարարի հիմնական անելիքը քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է առաջին հերթին և երկրորդը նոր արդարադատության համակարգի կայուն և միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը:
«Այս կոմպոնենտի պահպանմամբ մենք կփորձենք նախ վեր հանել խնդիրը՝ հասկանալու համար թե որտեղ է իրականում արդարության պակասի զգացումը ձևավորվում մեր քաղաքացիների մոտ, հետո կփորձենք կամաց-կամաց սահուն քայլերով լուծել այդ խնդիրը»,- ասաց նա:
Գալյանը նաև վստահեցրեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: «Բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն»,- շեշտեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Հայերը պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ. Ալիև
Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա...
Ինչու է Փաշինյանը կնոջ հետ մեկնել Հունգարիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ Այս մասին հայտնում...
Խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է. Պեսկով
Նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին հարցն է, սակայն Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է արտերկրից այդ հ...