Ռուսաստանը նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում
Շուտով հայտնի կդառնա, թե ով է լինելու ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանը, նրա թեկնածությունը գրանցվում է։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ընթացակարգերը շուտով կավարտվեն, ինչի մասին հավելյալ տեղյակ կպահվի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Լավրովը՝ հավելելով, որ Մոսկվան այս հարցում խոչընդոտներ չի ստեղծի։
«Մենք ելնում ենք նրանից, որ ԱՄՆ հանրապետական վարչակազմն էլ շահագրգռված կլինի նոր դեսպան նշանակել Ռուսաստանում»,- ասել է Լավրովը։
Այժմ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը Լինն Թրեյսին է, ով մինչ այդ ԱՄՆ դեսպանն էր Հայաստանում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Անատոլի Անտոնովը հետ էր կանչվել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի պաշտոնից ու վերադարձել էր Մոսկվա։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն հայտարարել է թե որ դեպքում կաջակցի Զելենսկուն
ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա ցանկանա խաղաղ բանակցություններ վարել Ռուսաս...
Ոչ ոք չի երաշխավորում, որ միջուկային զենք չի օգտագործվի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան որոշ վերնախավեր չեն ցանկանում թույլ տալ նոր միջազգային համ...
Նախագահը առողջական խնդիրներ չունի. որն է եղել հիվանդանոց այցելության պատճառը
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Րոպե...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...