Ինչ խոստում է տվել Լուկաշենկոն Թրամփին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին հաջողվի դադարեցնել պատերազմները, Մինսկը նրան կառաջադրի Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Լուկաշենկոն հիշեցրել է, որ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, նախագահ ընտրվելու դեպքում, վերջ տալ պատերազմներին, այդ թվում՝ Ուկրաինայում։
«Եթե նա դա անի, մենք խնդրագիր կուղարկենք Նոբելյան մրցանակի համար, նրան կպարգևատրեն բարի գործ անելու համար։ Հույս կա, որ նա կկատարի իր խոստումները։ Բայց Ամերիկան Բելառուսը չէ. այնտեղ կարող են մոռանալ ինչ-որ բաներ: Բայց մենք հույս ունենք, որ նա կկատարի իր խոստումը»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է պետական ԲելՏԱ գործակալությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը` ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Ֆրանսիան աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. այս մասին Բուդապեշ...
Ինչ փուլում են Ադրբեջանի հետ բանակցությունները. Կոստանյանը մանրամասնում է
Այս պահի դրությամբ COP–29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ...
Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն
Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Տեղեկությունը հայտնում է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղե...
Պուտինը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագ...