ԱՄՆ-ն կարող է չեղարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Թրամփի պաշտոնավարման ընթացքում
Երբ Դոնալդ Թրամփը ստանձնի պաշտոնավարումը, ԱՄՆ կարող է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը, կարծիք է հայտնել միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։
«Թրամփը ձեռնարկատեր է, այսինքն, նրա համար գլխավոր մրցակիցը տնտեսական մրցակիցն է՝ Չինաստանը, նա Չինաստանի հետ կմրցակցի ցանկացած ձևով։ Դրանից բխում է, որ Ռուսաստանը չէ «գլխավոր թշնամին»։ Թրամփի շահը կայանում է նրանում, որ Ռուսաստանին Չինաստանի կողքից «քաշի» իր կողմը, համենայն դեպս, չեզոք կարգավիճակի բերի։ Եվ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ կսկսի պատժամիջոցները հանել, առաջին հերթին՝ տնտեսական պատժամիջոցները»,- ասել է Տիտովը՝ ՏԱՍՍ-ի հետ զրույցում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն հայտարարել է թե որ դեպքում կաջակցի Զելենսկուն
ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա ցանկանա խաղաղ բանակցություններ վարել Ռուսաս...
Ոչ ոք չի երաշխավորում, որ միջուկային զենք չի օգտագործվի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան որոշ վերնախավեր չեն ցանկանում թույլ տալ նոր միջազգային համ...
Նախագահը առողջական խնդիրներ չունի. որն է եղել հիվանդանոց այցելության պատճառը
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Րոպե...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...