Ալեն Սիմոնյանը ցանկանում է հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ
Ազգային ժողովի նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային: Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ իրենց նախորդ հանդիպումը հյուրընկալած կողմն այժմ դրանով է զբաղված: Այս մասին գրում է azatutyun.am-ը։
«Ես անձամբ ակնկալում եմ իմ և իմ ադրբեջանցի գործընկերոջ հանդիպման վերաբերյալ լուրին, որպեսզի շարունակենք մեր խոսակցությունը»,- «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանի խոսնակը՝ միաժամանակ շեշտելով, որ հնարավոր հանդիպման վերաբերյալ այս պահին հստակություն չկա։
Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները վերջին անգամ հանդիպել են մայիսին Ժնևում՝ Միջխորհրդարանական միության հավաքի շրջանակներում։ Եվս մեկ հանդիպում պետք է տեղի ունենար հոկտեմբերին՝ կրկին Ժնևում, բայց, ըստ հայկական կողմի, վերջին պահին Գաֆարովան հրաժարվել էր։
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Հայերը պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ. Ալիև
Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա...
Ինչու է Փաշինյանը կնոջ հետ մեկնել Հունգարիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ Այս մասին հայտնում...
Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարություն են արել
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրք...