Թուրքիայից նշել են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պայմանը
Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Անկարայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը դիտարկում են որպես կարևոր տարր Հարավային Կովկասում կայունության ապահովման համար:
«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերման համար և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան։ Սահմանի վերաբերյալ վերջին որոշումները (սահմանազատման մասին) այդ առաջընթացի լավ օրինակ են»,-նշել Է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
Դեսպանը՝ Զուրաբիշվիլիի՝ Լոռու վերաբերյալ աղմկահարույց հրապարակման մասին
Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆե...
ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»․ ՌԴ ԱՀԾ
ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանման ուղղութ...
«Բավական երկար խոսակցություն»․ Սիմոնյանը մանրամասնում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կազանում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ու ձ...