Թրամփը պատրաստվում է մամուլի համար հայտարարություն անել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է շուտով դուրս գալ և մամուլի համար հայտարարություն անել, գրում են տեղի ԶԼՄ–ները:
Դա տեղի կունենա Ֆլորիդայի Մար-օ-Լագոյի նստավայրում, որտեղ նրանք արդեն տոնում են (լուսանկարում):
Միևնույն ժամանակ, Հարիսի շտաբը հետ է կանչել իր մամուլի հարցումը CNN-ին և MSNBC-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում անցկացվում է նախագահական ընտրություններ, որտեղ նախկին նախագահ, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և ԱՄՆ գործող փոխնախագահ, դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը պայքարում են երկրի ղեկավարի պաշտոնի համար:
Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսն իրենց քարոզարշավի վրա ծախսել են ռեկորդային 3,5 միլիարդ դոլար։ Բրիտանական Financial Times-ի հաշվարկներով՝ դա ԱՄՆ-ի ներկայիս նախագահական ընտրությունները դարձնում է պատմության մեջ ամենաթանկը։
Ըստ վերջին տվյալների՝ Դոնալդ Թրամփն ունի 210 ընտրիչի ձայն, իսկ Քամալա Հարիս՝ 113:
Հաղթանակի համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հարիսը զանգահարել է Թրամփին
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը զանգահարել է Դոնալդ Թրամփին և շնորհավորել նրան ԱՄՆ նախագահական ընտրությունն...