Սիսիանի համայնքապետը պարգևատրել է հարազատ քեռուն․ «Հրապարակ»
Սիսիանի նորընտիր ղեկավար, 32-ամյա Հովսեփ Առաքելյանը, որը հոկտեմբերի 24-ին է համայնքապետ ընտրվել, երեկ «կարեւոր» որոշում է կայացրել` Սոցիալական աշխատողի օրվա առթիվ պատվոգիր է հանձնել իր հարազատ քեռուն՝ Կարեն Իվանյանին, որը Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Հիշեցնենք, որ Առաքելյանը համայնքապետ դարձավ այն բանից հետո, երբ Սիսիանի «ասող»՝ ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը որոշեց փոխել իր նախորդ պրոտեժեին՝ նախկին համայնքապետ Արմեն Հակոբջանյանին` իրեն չենթարկվելու համար: Նախ Հակոբջանյանին պարտադրեցին հրաժարական տալ, ապա ավագանու ՔՊ անդամներն ընտրեցին նախկինում առաքիչ աշխատած Առաքելյանին»,– գրում է օրաթերթը
Սիսիանը համայնքապետը պարգևատրել է հարազատ քեռուն․ «Հրապարակ»
:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հարիսը զանգահարել է Թրամփին
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը զանգահարել է Դոնալդ Թրամփին և շնորհավորել նրան ԱՄՆ նախագահական ընտրությունն...