Խոսակցություններ կան Ֆիլադելֆիայում ընտրակեղծիքների մասին. Թրամփ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆիլադելֆիայում «շատ է խոսվում զանգվածային կեղծիքների մասին»:
«Ոստիկանությունը գալիս է», - գրել է Թրամփը «Truth Social» իր էջում: Նա չի հստակեցրել, թե ինչ հնարավոր խախտումների մասին է խոսքը։
Ֆիլադելֆիայի ոստիկանության աշխատակիցները CNN-ին ասել են, որ տեղյակ չեն «զանգվածային խարդախության» մասին: Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Թրամփը երկար տարիներ խոսում է Ֆիլադելֆիայի ընտրություններում «կեղծիքների» մասին՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջորջիայի և Միչիգանի մի քանի վայրերի ականապատման վերաբերյալ կեղծ սպառնալիքներից զատ, ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեարկությունն ընթանում է առանց որևէ միջադեպի։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հարիսը զանգահարել է Թրամփին
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը զանգահարել է Դոնալդ Թրամփին և շնորհավորել նրան ԱՄՆ նախագահական ընտրությունն...