Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր խորհրդականին՝ Լիանա Սիմոնյանին ազատել է պաշտոնից: Այս մասին ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած 11 հոգանոց պատվիրակությունը նոյեմբերի 14-15-ին պաշտոնական այցով կմեկնի Բուդապեշտ:
Պատվիրակության կազմում են մասնավորապես, ԱԺ պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիա Կարապետյանը, ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ աշխտակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը, ԱԺ այլ աշխատակիցներ:
Նշվում է, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (7 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հարիսը զանգահարել է Թրամփին
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը զանգահարել է Դոնալդ Թրամփին և շնորհավորել նրան ԱՄՆ նախագահական ընտրությունն...