Սպառնալիքների պատճառով Ջորջիա նահանգում քվեարկությունը ընդհատվել է
ԱՄՆ Ջորջիա նահանգում քվեարկությունն ընդհատվել է պայթյունի վտանգի պատճառով:
Ջորջիայի Ֆուլթոն շրջանում նախագահական ընտրությունների քվեարկությունը, որը 2020 թվականի ընտրություններից հետո դատական գործընթացների կենտրոնում էր, ընդհատվել է սպառնալիքների պատճառով, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Շրջանի գրանցումների և ընտրությունների տնօրեն Նադին Ուիլյամսը ասել է, որ իշխանությունները հինգ հաղորդում են ստացել ռումբի սպառնալիքի մասին, և շրջանի երկու տեղամաս ժամանակավորապես տարհանվել են մոտ 30 րոպեով:
«Բարեբախտաբար, այդ ընտրատեղամասերը այժմ աշխատում են, իսկ տարածքները հսկվում են անվտանգության աշխատակիցների կողմից», - ասել է Ուիլյամսը: Նա հավելել է, որ սպառնալիքներն արժանահավատ չեն թվացել։
Շրջանի ղեկավարությունը ամեն ինչ անում է, որ երեքշաբթի երեկոյան` թեկուզ ուշ ժամի փակված ընտրատեղամասերը վերաբացվեն:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն հայտարարել է թե որ դեպքում կաջակցի Զելենսկուն
ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա ցանկանա խաղաղ բանակցություններ վարել Ռուսաս...
Ոչ ոք չի երաշխավորում, որ միջուկային զենք չի օգտագործվի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան որոշ վերնախավեր չեն ցանկանում թույլ տալ նոր միջազգային համ...
Նախագահը առողջական խնդիրներ չունի. որն է եղել հիվանդանոց այցելության պատճառը
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Րոպե...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...