Դոնալդ Թրամփը և Արամ Ա Կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ:
Այս մասին ասված է կաթողիկոսության հաղորդագրության մեջ։
Նախագահ Թրամփը բարձր է գնահատել Նորին Սրբություն Արամ Առաջինի առաջնորդությունը, ով վերջերս ավարտեց շրջագայությունը Միացյալ Նահանգներում, և վերահաստատել իր աջակցությունն արցախահայությանը և հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։
Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը որպես ուժեղ, խելացի և դինամիկ։
Ի պատասխան՝ Արամ Ա Վեհափառ Հայրապետը երախտագիտություն է հայտնել պարոն Թրամփին հայ ժողովրդին սատարելու հրապարակային հայտարարության համար և ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կենսական նշանակությունն այս կրիտիկական պահին։
Նորին Սրբությունը մեծ հույս հայտնել, որ նոր վարչակազմի գալուստով Միացյալ Նահանգները լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, հատկապես Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների, ինչպես նաև էթնիկ զտումների պատասխանատվության ապահովման վերաբերյալ։ Բացի այդ, Նորին Սրբությունը հույս է հայտնել նոր վարչակազմի օրոք հայաստանյան ակտիվ ներկայացուցչության և Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ բաց երկխոսության անհրաժեշտության մասին»,- ասվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Վանդալիզմի է ենթարկվել Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մ...
Ժամանակն է՝ վերջ տալ. Մեդվեդևը՝ Ռուսաստանում միգրանտների երեխաների կրթության մասին
ՌԴ միգրացիոն քաղաքականությունը պետք է համապատասխանի երկրի քաղաքացիների, այլ ոչ թե օտարերկրյա պետությունների շահերին: Այս...
Արցախցիների կամքը հաշվի չի առնվել. պատգամավորները դիմել են ՍԴ
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու օր...
Խմելու ջուրը` տեխնիկական. ԵՄ պահանջը Ուկրաինային
Եթե Ուկրաինան օրենսդրության մեջ ամրագրի խմելու ջրի մասին եվրոպական ստանդարտները, ինչը պահանջվում է ԵՄ-ին անդամակցելու հա...