Արցախցիների կամքը հաշվի չի առնվել. պատգամավորները դիմել են ՍԴ
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու օրենքի այն դրույթը, որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախցիների կուտակային կենսաթոշակների մասին
Տեղեկացնում եմ, որ մեր խնդրանքով և առաջարկով, ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8.1. հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։
Այսինքն՝ վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ Դիմումով հիմնավոր ներկայացվել է այդ դրույթի հակասությունը Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքին։
Հետագա ընթացքի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Վանդալիզմի է ենթարկվել Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մ...
Ժամանակն է՝ վերջ տալ. Մեդվեդևը՝ Ռուսաստանում միգրանտների երեխաների կրթության մասին
ՌԴ միգրացիոն քաղաքականությունը պետք է համապատասխանի երկրի քաղաքացիների, այլ ոչ թե օտարերկրյա պետությունների շահերին: Այս...
Դոնալդ Թրամփը և Արամ Ա Կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: Այս մասին ասված է...
Խմելու ջուրը` տեխնիկական. ԵՄ պահանջը Ուկրաինային
Եթե Ուկրաինան օրենսդրության մեջ ամրագրի խմելու ջրի մասին եվրոպական ստանդարտները, ինչը պահանջվում է ԵՄ-ին անդամակցելու հա...