Խմելու ջուրը` տեխնիկական. ԵՄ պահանջը Ուկրաինային
Եթե Ուկրաինան օրենսդրության մեջ ամրագրի խմելու ջրի մասին եվրոպական ստանդարտները, ինչը պահանջվում է ԵՄ-ին անդամակցելու համար, ապա երկրում ողջ ջուրը կհամարվի տեխնիկական։ Այս մասին РБК-ի փոխանցմամբ` հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Մարինա Սլոբոդնիչենկոն։
«ԵՄ-ն պահանջում է մեզնից օրենսդրություն սահմանել՝ խմելու ջրի որոշակի չափանիշներին համապատասխանությունը կարգավորելու համար: Եթե մենք հիմա սա գրանցենք, ինչպես ԵՄ-ն է ցանկանում, ապա դա անմիջապես կհանգեցնի նրան, որ ամբողջ երկիրը խմելու ջուր չի ունենա, այլ միայն տեխնիկական ջուր կլինի»,- ասել է պաշտոնյան։
Իր խոսքով` այս պարագայում սպառողները ջրի համար ավելի քիչ կվճարեն, ինչը կհանգեցնի բյուջեի եկամուտների կրճատման։
Նմանատիպ հոդվածներ
Վանդալիզմի է ենթարկվել Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մ...
Ժամանակն է՝ վերջ տալ. Մեդվեդևը՝ Ռուսաստանում միգրանտների երեխաների կրթության մասին
ՌԴ միգրացիոն քաղաքականությունը պետք է համապատասխանի երկրի քաղաքացիների, այլ ոչ թե օտարերկրյա պետությունների շահերին: Այս...
Դոնալդ Թրամփը և Արամ Ա Կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: Այս մասին ասված է...
Արցախցիների կամքը հաշվի չի առնվել. պատգամավորները դիմել են ՍԴ
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու օր...