Ավելի քան 100 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն՝ Ուկրաինային
ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող ընդհանուր ռազմական օգնությունն արդեն գերազանցել է 100 միլիարդ եվրոն, հայտարարել է երկրի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
«2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է 56,8 միլիարդ եվրո ռազմական օգնություն, միևնույն ժամանակ, եվրոպական երկրներից Ուկրաինային տրամադրված ընդհանուր ռազմական օգնությունը կազմել է 54,6 միլիարդ եվրո», - ասել է նա գերմանացի գործընկեր Աննալենա Բարբոկի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում: Հեռարձակումն իրականացվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:
Ուկրաինայի իշխանությունները մշտապես կոչ են անում արևմտյան գործընկերներին նոր ռազմական օգնություն փոխանցել՝ պարբերաբար նրանց քննադատելով ուշացումների և անբավարար մատակարարումների համար։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...