ԱՄՆ-ում անվտանգության ծառայությունները պատրաստվում են ընտրություններին
Ընտրություններին ընդառաջ Սպիտակ տան, Կապիտոլիումի և փոխնախագահ Հարիսի վաշինգտոնյան նստավայրի շուրջ նոր պաշտպանիչ պատնեշներ են տեղադրվել՝ առաջիկա օրերին հնարավոր քաղաքական անկարգությունները կանխելու համար:
Ըստ The Washington Post-ի, գաղտնի ծառայությունը ութ ոտնաչափ բարձրությամբ մետաղական ցանկապատեր է կառուցել Սպիտակ տան և ֆինանսների նախարարության համալիրի, ինչպես նաև Լաֆայետ հրապարակի և Հարիսի տնամերձ հատվածի շուրջ:
Պարբերականի տվյալներով՝ գաղտնի ծառայությունը նախատեսում է նաև ֆիզիկական անվտանգության միջոցներ ձեռնարկել Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքի համաժողովների կենտրոնից դուրս, որտեղ նախկին նախագահ Թրամփը միջոցառում կանցկացնի ընտրությունների գիշերը:
Հարիսը ընտրությունների գիշերը կանցկացնի իր մայր բուհում՝ Կոլումբիայի շրջանի Հովարդի համալսարանում: Վաշինգտոնի ոստիկանությունը կիրակի իր հաղորդագրության մեջ հայտնել է, որ կփակվեն փողոցներ, կարգելվեն կայանատեղիները և շրջանցիկ ճանապարհներ կմտցվեն հարակից տարածքներում հասարակական տրանսպորտի համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի լինել-չլինելը կախված է ձեզնից. Միխեիլ Սաակաշվիլիի ուղերձը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է ազգությամբ հայ քաղաքացիներին և առաջարկել է գնալ ընտրության և գունավոր...
Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում. Էրդողան
Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիաի նախ...
Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն. ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում «3+3» հարթակի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում կընդունի Հայաստանի...
Փաշինյանի առաջարկը Ալիևին. Խանդանյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպու...