Պատրաստ ենք վերանայել ցանկացած որոշում. Կոբախիձե
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերանայել ցանկացած օրենք, եթե ինչ-որ մեկը համոզի, որ այն չի համապատասխանում իրավական սկզբունքներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իտալական Sky TG24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե ինչ-որ մեկը մեզ համոզի, որ այս կամ այն օրենքը չի համապատասխանում իրավական սկզբունքներին կամ եվրոպական ոգուն, մենք պատրաստ ենք վերանայել ցանկացած որոշում, թեեւ դրա համար անհրաժեշտ են անկեղծ քննարկումներ», - հայտարարել է Կոբախիձեն:
Հիշեցնենք՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Վրաստանի հարաբերությունները սկսել են զգալիորեն վատանալ մայիսին խորհրդարանի կողմից «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո: Եվրամիությունը բազմիցս կոչ է արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել այդ օրենքից, սակայն իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները մշտապես պնդել են, որ օրենքի նպատակը Վրաստանում աշխատող ՀԿ-ների ֆինանսական հոսքերի թափանցիկությունն է, որոնցից մի քանիսը փորձել են երկրում հեղափոխություն կազմակերպել: Կոբախիձեն բազմիցս կոչ է արել արևմտյան գործընկերներին քննարկել այդ օրենքը։
Նմանատիպ հոդվածներ
Ամեն ինչ կարող է տխուր ավարտվել, ընդհուպ մինչև մահ. Մեդվեդև
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարող է կրկնել սպանված ամերիկացի առաջնորդ Ջոն Քենեդիի...
Հենց սկզբից մենք վճռականորեն աջակցում էինք հրադադարին. Թուրքիայի ԱԳՆ
Իսրայելի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո կարող են ուժեղանալ։ Եթե երկիրը փ...
«Ուզում են գնել մեր երկիրը, բայց չեն կարող հաղթել մեր համախմբվածության դեպքում». Սանդու
Մոլդովայի երկրորդ ժամկետով առաջադրված նախագահ Մայա Սանդուն պնդում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտր...
ԱՄՆ նախագահի ո՞ր թեկնածուին է գաղտնի «երկրպագում» ՌԴ-ն. WP
Ռուսաստանը ձևացնում է, թե անտարբեր է ԱՄՆ ընտրությունների նկատմամբ, բայց գաղտնի երկրպագում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թր...