Ամեն ինչ կարող է տխուր ավարտվել, ընդհուպ մինչև մահ. Մեդվեդև
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարող է կրկնել սպանված ամերիկացի առաջնորդ Ջոն Քենեդիի ճակատագիրը, եթե իսկապես փորձի դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։ Այս մասին Telegram ալիքում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Տեղեկատվությունը փոխանցում է Kp.ru-ն:
Նրա խոսքով՝ այս պահին Թրամփի հոգնածությունը տեսանելի է անզեն աչքով։ Ամերիկացի քաղաքական գործիչն ավելի հաճախ է հանդես գալիս սովորական կարգախոսներով և կրկնում ակնհայտը։ Մասնավորապես, խոստանում է արագ կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը։
«Բայց իրականում ամեն ինչ այլ է։ Նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփը ստիպված կլինի պահպանել համակարգային կանոնները։ Եթե նա հրաժարվի, ամեն ինչ կարող է տխուր ավարտվել: Ընդհուպ մինչև Հանրապետականի մահը»,-նշել է Մեդվեդևը:
«Հակամարտությունն Ուկրաինայում նրան կանգնեցնել չի լինի։ Ոչ մեկ օրում, ոչ երեք օրում, ոչ երեք ամսում: Իսկ եթե իրապես փորձի, կարող է դառնալ նոր Քենեդի», - գրել է Մեդվեդևը։
Նմանատիպ հոդվածներ
Այս պետության գլխին կանգնած է ոչ լեգիտիմ անձ. Մեդվեդև
Ցանկացած նոր մայդան կսկսի մահապատժի ենթարկել Ուկրաինայի նախկին ղեկավարությանը, այժմ այնտեղ երկրի ղեկավարը ոչ լեգիտիմ անձ...
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Խամենեի
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում Իսլամական դիմադրության ուժերի նկա...
Հենց սկզբից մենք վճռականորեն աջակցում էինք հրադադարին. Թուրքիայի ԱԳՆ
Իսրայելի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո կարող են ուժեղանալ։ Եթե երկիրը փ...
Պատրաստ ենք վերանայել ցանկացած որոշում. Կոբախիձե
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերանայել ցանկացած օրենք, եթե ինչ-որ մեկը համոզի, որ այն չի համապատասխանում իրավակա...