Մարդիկ այստեղ քաղաքական խաղերում բազմիցս դարձել են մանրադրամ․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսները «ապրում են դրախտում՝ համեմատած այն բանի հետ, թե ինչպես է ապրում աշխարհը»:
«Ինչպես են գողանում, ինչպես են թալանում երկրները, ինչպես են ոչնչացնում մարդկանց, որովհետև նրանք ունեն մաշկի այլ գույն», - ասել է Լուկաշենկոն։
Հանրապետության Նախագահը Բելառուսն անվանել է «հացի երկիր և խաղաղության տարածք»։
Բելառուսի նախագահը համաքաղաքացիներին կոչ է արել պահպանել «իրենց հողը» եւ շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին խաղաղություն եւ հանգստություն պահպանելու եւ երկիրը հացով ապահովելու համար:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ թույլ չի տա հանրապետության արևմտյան հատվածին մանրադրամ լինել քաղաքականության մեջ:
Մասնակցելով Գրոդնոյի շրջանում բերքահավաքի ավարտին նվիրված միջոցառմանը, Լուկաշենկոն հայտարարել է, որ տարածաշրջանը բելառուսական ագրոարդյունաբերական համալիրի առաջնորդներից մեկն է:
«Իսկ չէ որ այդ ամենը կարող էր և չլինել։ Մենք դա լավ ենք հիշում և գիտենք։ Մարդիկ այստեղ քաղաքական խաղերում բազմիցս դարձել են մանրադրամ։ Ես պետք է ասեմ, որ այլևս երբեք Գրոդնոյի մարզը և մեր բելառուսները, լեհերը, հրեաները, թաթարները, ուկրաինացիները, ռուսները (որոնք ապրում են այս տարածաշրջանում) այլևս երբեք մանրադրամ չեն լինի քաղաքական գործիչների մոտ», - հայտարարել Է Լուկաշենկոն։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու Հայաստանը դեռևս ՄՔԴ հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ. պարզաբանում
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան պարզաբանել...
Կանոնակարգն ուժի մեջ մտավ․ հայ–ադրբեջանական սահմանին հանդիպում է տեղի ունեցել
2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությ...
«Բավական երկար խոսակցություն»․ Սիմոնյանը մանրամասնում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կազանում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ու ձ...
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...