Ինչու Հայաստանը դեռևս ՄՔԴ հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ. պարզաբանում
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, թե ինչո՞ւ Հայաստանը մինչև հիմա չի դիմել Միջազգային քրեական դատարան՝ չնայած դեռևս փետրվարի 1–ին վավերացրել է Հռոմի ստատուտը։
Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները ՄՔԴ–ին անդամակցելու անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ նոր կարգավիճակով կարող են դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021–22 թթ. ՀՀ տարածք ներխուժման ժամանակ)։
Լրատվամիջոցը հարցումն ուղարկել էր ՀՀ կառավարություն, որտեղից այն վերահասցեագրվել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ։
«ՀՀ կառավարությունը ներկայումս գտնվում է Հռոմի կանոնադրության վավերացումից բխող անհրաժեշտ միջոցառումների իրականացման փուլում: Մշակվում է Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին օրենքի նախագիծը»,– ասված է գրասենյակի պատասխանի մեջ:
Նման օրենքի առկայությունը, ինչպես նշվում է պատասխանի մեջ, անհրաժեշտ նախապայման է Միջազգային քրեական դատարանի հետ լիարժեք համագործակցություն ապահովելու, այդ թվում դատարանի իրավասությանը վերաբերող իրավիճակները ներկայացնելու համար:
Դեռևս փետրվարին Կիրակոսյանը հայտնել էր, որ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել օրենսդրության մշակմանը Հռոմի ստատուտի կանոնադրության անխափան կիրառումն ապահովելու համար։ Հայաստանը, վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ լիիրավ անդամ։
Նմանատիպ հոդվածներ
Կանոնակարգն ուժի մեջ մտավ․ հայ–ադրբեջանական սահմանին հանդիպում է տեղի ունեցել
2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությ...
«Բավական երկար խոսակցություն»․ Սիմոնյանը մանրամասնում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կազանում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ու ձ...
Քյարամյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին
Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառն...
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Բաքվի կեղծիքներին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական...