Թուրքիայի իշխանությունները կընդունե՞ն օրենք օտարերկրյա գործակալների մասին
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են օրենք ընդունել օտարերկրյա գործակալների մասին:
Օրենքը նախատեսում են ընդունել արտաքին ազդեցությանը հակազդելու համար, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթղթի նախագիծը։
Օրինագիծը նպատակ ունի հակազդել այն մարդկանց, ովքեր այլ պետության կամ օտարերկրյա կազմակերպության ազդեցության կամ հրահանգի ներքո աշխատում են Թուրքիայի անվտանգության կամ քաղաքական շահերի դեմ:
Խախտողներին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում: Լրատվամիջոցի կարծիքով՝ այս օրենքի ընդունումը կարող է օգտագործվել «այլախոհությունը ճնշելու համար»։
Թուրքական օրինագիծը հիշեցնում է Ռուսաստանում և Վրաստանում ձեռնարկված միջոցառումները։ Ռուսաստանի Դաշնությունում նման օրենք մտցվել է 2012 թվականին եւ դրանից հետո մի քանի անգամ խստացվել է։ Վրաստանում նմանատիպ օրինագիծը ուժի մեջ է մտել 2024 թվականին՝ չնայած բողոքներին և նախագահական վետոյին։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմի առաջարկը ողջունվել է Ադրբեջանի կողմից․ Միրզոյան
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմից ներկայացրած առաջարկները ողջունվել են ադրբեջա...
Միրզոյանը` ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ թափանցիկ են։ Երկու երկրները ամուր տնտեսական կապերով են կապված։ Այս մասին...
Արայիկ Հարությունյանը` Փաշինյան-Ալիև հանդիպումների մասին
Մենք Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները երկխոսության առումով դրական ենք գնահատում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ...
«Մենք ունենք կարմիր գծեր». Արայիկ Հարությունյան
Ադրբեջանի հետ բոլոր հարցերը քննարկելի են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...