Կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները. «Հրապարակ»
Նոյեմբերի 1-ից Երեւանի քաղաքային տրանսպորտով երթեւեկելու համար մարդիկ պարտադիր պետք է 100 դրամանոց ունենան իրենց մոտ կամ QR կոդով վճարելու հնարավորություն: Եվ այս խնդիրը շատերին է անհանգստացնում: Մարդիկ վերջին օրերին 100 դրամանոցների որսով են զբաղված` խանութներից, բանկերից, կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները: Անգամ իրար հետ մրցում են` ես կես կիլո ճարել եմ, ես 40 հատ ունեմ: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Մարզերում ապրող իրենց ընկեր-բարեկամներին եթե առաջ խնդրում էին` ընկույզ, մեղր, աշնան դեղձ բերել իրենց, հիմա խնդրում են 100 դրամանոցներ հավաքել եւ քաղաք գալիս բերել: Բայց առաջիկայում ուրիշ խնդիրներ էլ են առաջանալու: Օրինակ` «Թել-սելի» վճարային ապարատն ու 100 դրամանոցի ապարատն ավտոբուսի նույն հատվածում չեն: Այսինքն՝ ավտոբուս բարձրանալիս կուտակումներ են առաջանալու, եւ իրար խանգարելու են QR կոդով ու 100 դրամանոցով բարձրացողները»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ժամանակն է՝ վերջ տալ. Մեդվեդևը՝ Ռուսաստանում միգրանտների երեխաների կրթության մասին
ՌԴ միգրացիոն քաղաքականությունը պետք է համապատասխանի երկրի քաղաքացիների, այլ ոչ թե օտարերկրյա պետությունների շահերին: Այս...
Ագարակի սահմանակետը կհսկեն ՀՀ սահմանապահ զորքերը. ԱԱԾ տնօրեն
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից «Ագարակ» սահմանային վերահսկողության կետում ամ...
Իսրայելում արգելվեց UNRWA-ի գործունեությունը
Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) հաստատել է օրենքը, որն արգելում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնու...
Ավելի քան 60 զոհ, մոտ 100 վիրավոր. Իսրայելի հարվածը՝ Լիբանանին
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Լիբանանի արևելյան Բեքաա հովտում գտնվող...