Ինչու է նվազել ռուս զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան
Ռուս զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան 2024 թվականի 9 ամսում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,8 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 31-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Վերջինս նշեց որ, նախկինում ռուսների մասնաբաժինը զբոսաշրջային ընդհանուր հոսքում կազմում էր 50 տոկոս։ Այս տարի այն կազմել է 43%։
«2024 թվականի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից ժամանած այցելուների թիվը կազմել է 741 հազար մարդ»,- ասաց Պապոյանը։
Այս կրճատման պատճառներից մեկը նախարարը համարեց ռուսական հեռուստաալիքների գործունեությունը։
«Ռուսական հեռուստաալիքները, մասնավորապես, հայտնել են, որ Երևանի փողոցներում 200 հազար մարդ կա։ Այդ պատճառով գարնանն այստեղ ավելի քիչ զբոսաշրջիկներ են եկել»,- պարզաբանեց կառավարության ներկայացուցիչը։
Միաժամանակ, երկիր ընդհանուր առմամբ, ինչպես նշել է նախարարը, այցելել է 1 մլն 721 հազար 245 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Ինչպես է Լևոն Քոչարյանը բերման ենթարկվել․ մանրամասներ դատական նիստից
ֆիզիկական ցավ եղել է, հետո ցավն անցել է․ այսօր դատարանում ցուցմունք տալիս այս մասին ասաց Լևոն Քոչարյանի (ներկայում ՀՀ ԱԺ...
Արդյոք հնարավոր է COP29-ին մասնակցելու դիմաց գերիներ ազատ արձակվեն․ Արարատ Միրզոյան
Ե՛վ COP29-ի համատեքստում, և՛ դրանից դուրս մենք մշտապես Ադրբեջանի հետ խոսում ենք, նաև հետամուտ ենք գերիների և այլ պահվող...
Աստված բոլորի հոգիները լուսավորի․ Փաշինյանը՝ նյութական արժեքների մասին
ՀՀ–ում պետք է ակտիվանա ոչ նյութական արժեքների նյութականացման գործընթացը։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Ն...