Աստված բոլորի հոգիները լուսավորի․ Փաշինյանը՝ նյութական արժեքների մասին
ՀՀ–ում պետք է ակտիվանա ոչ նյութական արժեքների նյութականացման գործընթացը։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մեզ թվում է, թե մենք ամեն օր չունենք այսպիսի կորսվող նյութական արժեքներ, չարաչար սխալվում ենք։ Մեր տատիկների, պապիկների` Աստված բոլորի հոգիները լուսավորի, մահվան հետ ոչ նյութական արժեքներն անէանում են, եթե դրանք բավարար չափով փաստագրված չեն»,– նշեց նա։
«Երբ տարբեր գյուղեր գնում ենք, մարդիկ իրենց մշակույթն են ներկայացնում, կենցաղը, երբեմն հյուրասիրություն է լինում, ու այդ ժամանակ մենք տեսնում ենք ուտեստներ, որոնք անծանոթ են։ Երբ մտնում ենք, օրինակ` մի 3 կմ այն կողմ գտնվող ռեստորան, հարցնում ենք` այս ճաշատեսակից ունե՞ք, զարմացած հարցնում են` դա ի՞նչ է»,– նշեց Փաշինյանը։
Այս դեպքերից հետո նա որոշում է կայացրել գրանտային կամ մրցութային ծրագիր իրականացնել, որպեսզի մասնագետներն անցնեն բնակավայրերով և գրանցեն յուրահատուկ ճաշատեսակները։
Դրա նպատակը, վարչապետի խոսքով, արխիվացնելը չէ, այլ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից համագործակցել հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի նրանք իրենց ճաշացանկում ներառեն այդ բաղադրատոմսերը։
Փաշինյանն ընդգծեց, որ պատրաստվում են կատալոգներ հրատարակել, համացանցում արդեն իսկ կան համապատասխան կայքեր, որտեղ ոչ միայն ճաշատեսակների բաղադրատոմսեր կան, այլ լուսանկարներ, նյութեր, որոնք ցույց են տալիս, թե տվյալ սնունդը վերջնական փուլում ինչ պատկեր ունի։
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Ինչպես է Լևոն Քոչարյանը բերման ենթարկվել․ մանրամասներ դատական նիստից
ֆիզիկական ցավ եղել է, հետո ցավն անցել է․ այսօր դատարանում ցուցմունք տալիս այս մասին ասաց Լևոն Քոչարյանի (ներկայում ՀՀ ԱԺ...
Ինչու է նվազել ռուս զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան
Ռուս զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան 2024 թվականի 9 ամսում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,8 տոկո...
Արդյոք հնարավոր է COP29-ին մասնակցելու դիմաց գերիներ ազատ արձակվեն․ Արարատ Միրզոյան
Ե՛վ COP29-ի համատեքստում, և՛ դրանից դուրս մենք մշտապես Ադրբեջանի հետ խոսում ենք, նաև հետամուտ ենք գերիների և այլ պահվող...