Ֆեյսբուքում մերկացած տղամարդուց 3500 ԱՄՆ դոլար են պահանջել
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում, Տավուշի մարզի բնակիչ Վոլոդյա Մ.-ն օրերս հաղորդում է տվել այն մասին, որ իրենից ցանկանում են գումար շորթել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Քաղաքացին նշել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է «Նադիա Մադոյան» անվամբ օգտատիրոջ հետ, ում հետ 4- օրյա առցանց մտերմիկ շփման ընթացքում տեսազանգով շփվելու ժամանակ մերկացել է, որի տեսագրություններով վերջինս սպառնում է իրեն՝ պահանջելով նախ 3500 ԱՄՆ դոլար, այնուհետև տեսնելով, որ չի տալիս՝ ներկայումս պահանջում է 500 ԱՄՆ դոլար, հակառակ դեպքում սպառնալով հրապարակել այն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
ՔԿ-ից Auroranews-ին հայտնեցին, որ շորթման հատկանիշներով կա նախաձեռնված քրեական վարույթ։ Նախաքննության փուլում է, դեռևս քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։ Վարույթի շրջանակներում ստուգվում են հաղորդման մեջ նշված հանգամանքները։ Քանի որ անձնական կյանքին է առնչվում և նախաքննական գաղտնիքի գործոնը կա, հավելյալ տեղեկատվություն չեմ կարող հայտնել։
Նմանատիպ հոդվածներ
1 բնակչի հաշվով քանի 100 դրամանոց կա. ԿԲ
Ներկայում շրջանառության մեջ շուրջ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամներ կան, այսինքն՝ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հ...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Այսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհությո...
Ինչ փուլերով է անցնելու ՀՀ-ն ԵՄ վիզաների ազատականացման ճանապարհին․ մանրամասներ
Հայաստանը և Եվրոպական Միությունը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարեցին ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ա...
Արմավիրում գրանցվել է առաջին ցրտահարությունը
Շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:Լեռնային շրջաններ...