ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում մեկնարկել է ընդդիմության բողոքի երթը
Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է ընդդիմության բողոքի երթը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն գոհացրել վրացական ընդդիմությանը:
Ցուցարարները, որոնց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, հավաքվել են Թբիլիսիի պետական համալսարանի մոտ և մտադիր են հասնել Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենք, որտեղ նախօրեին ընդդիմության մեծ հանրահավաք էր տեղի ունեցել։
Միաժամանակ միջոցառման մասնակիցների թիվը երեկվա ցույցի համեմատ նկատելիորեն նվազել է: Հավաքվածները կրում են Վրաստանի, Եվրամիության դրոշներ, ինչպես նաև եվրոպամետ կարգախոսներով պաստառներ։ Երթը վերահսկվում է ոստիկանների կողմից և մինչ այս պահը բողոքի ակցիան ընթացել է առանց միջադեպերի։
Հիշեցնենք, որ քվեաթերթիկները հաշվելուց հետո հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք ընդհանուր առմամբ ստացել են 37,78 տոկոս.
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր՝ Իրանում հոգևոր առաջնորդի սպանությունից
Իրանական թելեգրամ-ալիքները հրապարակել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է անհայտ տղամարդը հետևից կաղալով մոտենում...
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վրացական երազանքը» սկսել է տոնել իր հաղթանակը հրավառությամբ
«Վրացական երազանքը» սկսել է տոնել իր հաղթանակը:Իշխանությունները կարծում են, որ կուսակցությունը ստացել է սահմանադրա...