Bitcoin-ի գինը գերազանցել է $70,000 դոլարը

Binance բորսայում Bitcoin-ի գինը գերազանցել է $70,000 դոլարը, ինչը տեղի է ունեցել առաջին անգամ հուլիսի վերջից սկսած: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հավելելով, որ այնուամենայնիվ հետո գինը փոքր-ինչ նվազել է:


Binance կրիպտոարժույթի բորսայում առևտրի ընթացքում բիթքոինի արժեքը գերազանցել է 70 հազար դոլարը։ Սա առաջին անգամ է տեղի ունեցել հուլիսի 29-ից հետո։ Սակայն Երևանի ժամանակով ժամը 02:49-ի դրությամբ փոխարժեքն իջել է մինչև 69,812 հազար դոլար։


Բիթքոյնը կրիպտոարժույթ է, որը գործում է բլոկչեյն տեխնոլոգիայով։ Կրիպտոարժույթի սկզբնական հայեցակարգը ներկայացվել է 2008 թվականի նոյեմբերին Satoshi Nakamoto կեղծանունով։


Բիթքոյնն աստիճանաբար ձեռք է բերել ժողովրդականություն, հատկապես վերջին տարիներին: Դրա արտանետումը ալգորիթմորեն սահմանափակ է, և մետաղադրամների մեծ մասն արդեն «արդյունահանված է»։


Ինչպես գրել է VZGLYAD թերթը, Binance հարթակի առևտրային նստաշրջանի ընթացքում Bitcoin-ի գինը նվազել է ավելի քան 11%-ով՝ հասնելով $53,524 հազարի։


Անկումը կապված էր ճապոնական ֆինանսական շուկայի փլուզման հետ, և կրիպտոարժույթի բարձր անկայունությունը դարձնում է այն զգայուն համաշխարհային շուկաներում ցանկացած տատանումների նկատմամբ, ասում է փորձագետ Նիկոլայ Կուլբական։


ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Նյու Յորքի տնտեսական ակումբում, խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել կրիպտոարժույթների «համաշխարհային մայրաքաղաք»: