Ուկրաինայից սադրիչներ են մեկնել Վրաստան. աղբյուր
Ուկրաինայից սադրիչներ են մեկնել Վրաստան, որոնք փորձելու են կոնֆլիկտներ հրահրել այնպես, ինչպես փորձել են խափանել Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն 2014 թվականին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է Պետդումայի Ղրիմի Հանրապետությունից պատգամավոր Միխայիլ Շերեմետը։
Ավելի վաղ աղբյուրները ТАСС-ին հայտնել էին, որ Ուկրաինայում վերապատրաստված դիպուկահարներ են ժամանում Վրաստան՝ զանգվածային ցույցերի ժամանակ սադրանքներ կազմակերպելու համար։
«Հեռուստաէկրաններից տեսնում ենք, որ պատահական չէ, որ Վրաստան են եկել նույն խաբեբաներն ու սադրիչները, ովքեր Ղրիմ էին եկել 2014-ին հանրաքվեի համար։ Նրանք Ղրիմում փորձում էին վախեցնել և տրամադրել թերակղզու բնակիչներին միմյանց դեմ, խլում և պատռում էին նրանց ձեռքից անձնագրերը` հույս ունենալով խլել նրանց երազանքը` այդպիսով զրկելով նրանց քվեարկելու հնարավորությունից»,- ասել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...