Մենք վճռականորեն մերժում ենք նման մեղադրանքները․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է վրացական իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան իբր կեղծել է հանրապետության խորհրդարանական ընտրությունները:
«Մենք վճռականորեն մերժում ենք նման մեղադրանքները։ Դրանք արդեն ստանդարտ բնույթ են կրում, պատեհ-անպատեհ Ռուսաստանին մեղադրում են միջամտության մեջ։ Որևէ միջամտություն չի եղել, և մեղադրանքները բացարձակապես մերկապարանոց են։ Մենք վճռականորեն մերժում ենք այդ մեղադրանքները», — ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, Պեսկովն ասել է, որ դա վրաց ժողովրդի ընտրությունն է: Նրա խոսքով՝ այժմ շատ կարևոր է, որ երրորդ երկրները չմիջամտեն այս ընտրությունների արդյունքներին։
Պեսկովը նաև նշել է, որ նախագահի լիազորությունների մեջ չի մտնում ընտրությունների ճանաչումը կամ չճանաչումը:
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում տեղերի համար, որը բաղկացած է 150 պատգամավորից, պայքարել են գրեթե 20 կուսակցություններ: Արդեն 12 տարի անընդմեջ իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը քվեաթերթիկների 90% -ի մշակման արդյունքում հաղթել է ձայների 54,3% -ով: Մի քանի կուսակցություններ բոյկոտ են հայտարարել խորհրդարանին, իսկ ընդդիմադիր «կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցությունը հրաժարվել է պատգամավորական մանդատներից և պետական ֆինանսավորումից:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է խորհրդարանական ընտրություններում տոտալ ընտրակեղծիքների մասին: