Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
ԱԺ-ում ՔՊ-ական պատգմավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել, News.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Կառույցից նշել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով՝ Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների վերաբերյալ։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)՝ կապված Քյարամյանի՝ միջնորդությունների վերաբերյալ արված հայտարարությունների հետ»,- ասել են դատախազությունից:
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի փաստով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով՝ վերաբերող Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին։
Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...