ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Ռուսաստանի խաղերն է. Միքայելյան
Սա Ռուսաստանի խաղերն է եւ այսօր Վրաստանի ընտրություններում, որ ռուսական թեւն անցավ, մենք դեռ շատ անելիքներ ունենք եւ շատ մարտահրավերների պետք է սպասենք, որոնց պետք է կարողանանք դիմակայել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդմանը, որ տեղի ունեցողը ոչ թե սահմանազատում է, այլ միակողմանի զիջում:
«Երկրապահը չի կարող գալ, կանգնել հրապարակում ու մեկին գոռալ՝ դավաճան, որ իմանան Երկրապահը հզոր կառույց է: ԵԿՄ-ն իր գործն է անում: Երկրապահը միշտ էլ եղել է իշխանության կողքին: Եթե Երկրապահը այսօր փորձի ինչ-որ քաղաքական խաղեր տալ, մենք կէթանք ցեղասպանության, ինչպես եղավ 1915-ին: Նույն ներքաղաքական իրավիճակն էր, նույն արտաքին մարտահրավերներն են այսօր:
Մեր տարածաշրջանում խոշոր տերությունների վերադասավարում է գնում, մենք պետք է կարողանանք խելոք լինել եւ այս վիճակից դուրս գանք»,-ասաց նա:
Անդրադառնալով սահմանազատմանը, Սասուն Միքայելյանն ասաց. «Գոնե մենք ունենանք 29 743 քկմ տարածքը որպես անկախ պետություն: Մենք անկախ պետություն չենք եղել, միշտ Ռուսաստանի ֆորպոստն ենք եղել եւ այլն:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ես երբեք հույսս չեմ կտրել Ղարաբաղից, բնական է՝ միջազգային ատյաններում այդ հարցը դրված է, մարդիկ զբաղվում են դիվանագիտական պահերով, որ ԼՂ ժողովուրդը վերադառնա Ղարաբաղ»,- ընդգծեց ԵԿՄ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ եք փռում. միջադեպ՝ Եռաբլուրում
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում պետական-քաղաքակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր գաղափար կա. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ևս հեծանիվ է քշել. 100կմ՝ 5 ժամում եւ տեսանյութ հրապարակել: Նրան չի խանգարել այն փաստը, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի կրկնվելու մասին
Հասարակությունը մեզ մեղադրում է, որ «Մարտի 1»-ի գործով կարծես ամեն ինչ արվել եւ ոչինչ չարվեց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի պետական բյու...