ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ համար Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է. Արամ Սարգսյան
Ես չգիտեմ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի ամբողջական բացահայտմանն ինչն է խոչընդոտում, դա հարցրեք քննչական մարմիններին, դատախազությանը, ինձ համար գործը բացահայտված է:
Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:
«Եթե ակնկալում եք, որ ես պետք է որեւէ անհատի կամ մարդու անուն տամ, ես նման բան չեմ անի: Ես ժամանակների ու իրավիճակի գնահատականն եմ տալիս: Այդ գնահատականը 25 տարի առաջ ու այսօր քաղաքական իրավիճակները գրեթե նույնն են»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:
Նա վստահություն հայտնեց, որ գործող իշխանությունը շատ կուզենար բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը եւ բացահայտվեր այն մարդկանց վրա, որոնց ժողովուրդը կասկածում է. «Ես դրանում կասկած չունեմ: կարողանում են, թե չեն կարողանում, դա արդեն քննիչների խնդիր է»:
Նմանատիպ հոդվածներ
Ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը. Վրաստանի ԿԸՀ
Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը` հավաքում է ձայների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայից ռուսական բանակին օգնած ամերիկացին Ռուսաստանում է
ՌԴ զինվորականները Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքից՝ Բոգոյավլենկա գյուղի մոտակայքում, դուրս ե...
Ուկրաինան պետք է զիջի իր տարածքները. Ջեյ Դի Վենս
Ուկրաինան պետք է զիջի իր տարածքները Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահի հանրապետակ...
Վրացական ընդդիմությունը կճանաչի ընտրությունների արդյունքները միայն մի դեպքում
Վրացական արմատական ընդդիմությունը պատրաստ է ընդունել այսօրվա ԿԸՀ-ի հրապարակած խորհրդարանական ընտրությունների արդյունքներ...